Հայ-թուրքական սահմանագծում Թուրքիան պատ կկառուցի

Թուրքիան նախատեսում է Հայաստանի հետ սահմանագծին սահմանային պատ կառուցել: Այս մասին հայտնում է թուրքական Star-ը: Նշվում է, որ առաջարկն այսօր քննարկվել է Ազգային պաշտպանության եւ Ֆինանսների նախարարությունների համատեղ միջգերատեսչական հանձնաժողովի նիստում: Նախատեսվում է սահմանային պատը, որը ունենալու է երեք մետր բարձրություն, կառուցել Իգդիր, Կարս եւ Արդահան նահանգների սահմանագոտիներում: Պաշտոնական վարկածի համաձայն՝ պատի կառուցման նպատակը սահմանախախտման դեպքերից խուսափելն է, ահաբեկչության եւ մաքսանենգության դեմ պայքարը:

Հիշեցնենք, որ ներկայումս համանման պատ է կառուցվում Սիրիայի հետ սահմանագծին, որը կավարտվի այս տարի եւ ունի քսանյոթ կիլոմետր երկարություն:

Մեկնաբանություն
X