Լեհաստանում ՀՀ դեսպանությունը հետաքրքրված է ձերբակալված ՀՀ քաղաքացիներով

Լեհաստանի Բիդգոշ քաղաքից ոչ հեռու՝ Պավլուվեկ գյուղում, ձերբակալվել է Հայաստանի 2 քաղաքացի: Այս մասին հաղորդում է Express Bydgoski պարբերականը՝ չհստակեցնելով ձերբակալվածների անունները։

Իրավապահները ՀՀ քաղաքացիների մոտ հայտնաբերել են 29 հազար տուփ առանց ակցիզի բելառուսական և ռուսական ծխախոտ ավելի քան 385 հազար զլոտի (93 հազար դոլար) ընդհանուր արժողությամբ: Իրավախախտներին սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում կամ տուգանք։

Պարբերականի փոխանցմամբ՝ ձերբակալվածները նախկինում ևս հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում մաքսանենգ ալկոհոլի և ծխախոտի պատճառով:

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է պատրաստվում արձագանքել ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիների ձերբակալությանը։
«Լեհաստանում ՀՀ դեսպանությունը տեղյակ է հրապարակումներին և փորձում է պարզել հանգամանքները»,- մեր հարցին արձագանքեց Տիգրան Բալայանը։

Մեկնաբանություն
X