Օբաման իր հրաժեշտի ելույթում հուզվել է

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման ամփոփել է իր նախագահության երկրորդ ժամկետը եւ հանդես եկել հրաժեշտի կամ ամփոփիչ ելույթով: Վերջինս նշել է, որ ընդհանուր առմամբ դրական է գնահատում իր նախագահության ութամյա շրջանը, քանի որ Ամերիկան ընդհանուր ջանքերով դարձավ ավելի լավը եւ ավելի ուժեղ, քան 2009-ին էր: Վերջինս չի խուսափել Չինաստանին ու Ռուսաստանին՝ որպես ԱՄՆ հիմնական ախոյաններ որակելուց:

Իր ելույթում Օբաման նշել է, որ իր հիմնական նպատակը եղել է ամերիկյան դեմոկրատիայի մեծության ցույց տալը, եւ հենց այդ մեծությունն է, որ երաշխիք է դարձել բոլոր հաջողությունների համար: Իր ելույթում Օբաման հուզվել է եւ արտասվել, երբ դիմել է կնոջը՝ Միշել Օբամային: Բարաք Օբաման նաեւ նշել է, որ հարթ անցում կապահովի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար:

Մեկնաբանություն
X