Երբ հզորը իր ուժը ծախսում է թույլին ստորացնելու համար, տառապում ենք բոլորս. Մերիլ Սթրիպ

Կիրակի Լոս Անջելեսում Ոսկե Գլոբուսի արժանացած դերասանուհի Մերիլ Սթրիպն իր բավական էմոցիոնալ ելույթում քննադատել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին՝ հիշելով վերջինիս կողմից New York Times-ի՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող լրագրողի նմականկումը, որը, դերասանուհու խոսքերով ասած, ապշեցրել էր իրեն: Սթրիպը նշել է, որ Թրամփի քայլը տվել է այն արդյունքը, որի համար որ գործվել է՝ ըստ հաշվարկի, եւ մարդիկ մի քանի ակնթարթ բացել են ատամներն ու հռհռացել: «Դա մի պահ էր, երբ մարդը, ով պատրաստվում է զբաղեցնել ամենից հարգված պաշտոնը երկրում, նմականում է եւ ծաղրում սահմանափակ ֆիզիկական կարողություններ ունեցող թղթակցին, ով չունի հնարավորություն հակազդելու: Իմ սիրտը կոտրվեց: Ես մինչեւ հիմա չեմ կարողանում մոռանալ, քանի որ դա ֆիլմ չէր այլ իրական կյանք»,- ասել է դերասանուհին՝ հավելելով, որ երբ ուժեղ մարդը իր ուժը օգտագործում է թուլին ստորացնելու համար, տուժում ենք բոլորս: Այս քննադատությանը պատասխանել է Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ Սթրիպը Հիլարիի կողմնակիցն է եւ չի զարմանում, որ հերթական անգամ հարձակման թիրախ է դառնում կինոարդյունաբերության լիբերալ հատվածի ներկայացուցիչների կողմից:

Մեկնաբանություն
X