Կանցկացվի «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխություն

Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2017-ի մարտ ամսին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Այդ առիթով ստեղծված քանդակագործ Նուռի համանուն մրցանակն արդեն պատրաստ է: «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության ուղղությունները երեքն են լինելու՝ դասական, ժողովրդական եւ էստրադային երաժշտություն: Դասական երաժշտության հանձնախումբը կղեկավարի Տիգրան Մանսուրյանը, ժողովրդականինը՝ Ռուբեն Մաթեւոսյանը, իսկ էստրադային երաժշտության հանձնախումբը կղեկավարի Ռոբերտ Ամիրխանյանը: Ռեժիսորի եւ սցենարիստի թեկնածությունները քննարկվում են: Նախարարի հանձնարականով առաջիկայում պետք է հստակեցվեն մրցույթի անվանակարգերը, «որոնք կամփոփեն 2016-ի ողջ երաժշտական կյանքը, եւ կպարգեւատրվեն արժանիները»:

Մեկնաբանություն
X