Կյանքի կանոններ Ջիմ Մորիսոնից․ Երբեք չես իմանա, թե երբ կերգես քո վերջին երգը

Երաժիշտը մահացել է 1971 թվականին, 27 տարեկանում

Ինձ հետաքրքրում է այն ամենն, ինչ կապված է բունտի հետ․ թափթվածություն, քաոս եւ հատկապես գործողություն, որ անմիտ է թվում։ Ինձ թվում է՝ դա ճանապարհ է դեպի ազատություն։

Մեր համերգները քաղաքական համագործակցություն են՝ կապված սեքսի հետ։ Սեքսը դուրս է գալիս ինձնից, հասնում հմայված երաժիշտներին, ապա հանդիսատեսին։

Գոյություն ունի իրականություն եւ անիրականություն, իսկ նրանց միջեւ՝ դռներ։

Երաժշտությունը ազատագրում է իմ երեւակայությունը։ Երբ ես երգում եմ հանդիսատեսի առաջ, դա դրամատիկական ակտ է, բայց ոչ թատրոնի խաղի պես, դա սոցիալական ակտ է, իրական գործողություն։

Ես կուզեի սեփական թատրոնս հիմնել, դա շատ հետաքրքիր է, չնայած ինձ դեռ դուր է գալիս երգելը։

Ես կարծում էի, որ կդառնամ գրող, կամ սոցիոլոգ, կամ էլ գոնե դրամատուրգ։ Իսկ հետո գրեցի իմ առաջին 5-6 երգերը։ Ես պարզապես գրի առա այն, ինչ լսել էի գլխումս հնչող ֆանտաստիկ ռոք-համերգի ժամանակ։ Իսկ երբ գրեցի, ստիպված էի նաեւ երգել։

Պոեզիան մոտ է ինձ, քանի որ այն հավերժ է։ Քանի դեռ աշխարհում ապրում են մարդիկ, նրանք կհիշեն բառերն ու ստեղծագործությունները։ Հոլոքոստի ժամանակ ոչինչ չի ապրում բացի պոեզիայից եւ երգից։

Սերը երազ է։ Երազը լավ բան է իհարկե, բայց չզարմանաք, եթե արցունքներով արթնանաք։

Մարդիկ վախենում են ազատությունից, քանի որ շղթաների մեջ իրենց ապահով են զգում։

Երբեք չես իմանա, թե երբ կերգես քո վերջին երգը։

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X