Թուրքիան աջակցում է Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամակցությանը. Մեւլեթ Չավուշօղլու

Անկարայում մեկնարկել են վրաց-թուրքական բանակցությունները ԱԳ նախարարների մակարդակով: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն» լրատվական գործակալությունը: Ըստ հաղորդման, այսօր տեղի է ունեցել Մեւլեթ Չավուշօղլուի եւ Միխեիլ Ջանելիձեի հանդիպումը, որի ավարտին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլեթ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան լիովին աջակցում է Թբիլիսիի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու ցանկությանը եւ հույս հայտնել, որ ամենակարճ ժամկետներում իրականություն կդառնա Թբիլիսի-Բրյուսել /ԵՄ/ պայմանավորվածությունները: Կողմերը նկատել են, որ այս տարի կգործարկվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին:

Մեկնաբանություն
X