Գյումրու թիվ 9միջն. դպրոցը` քննարկման թեմա

Գյումրու Գրիգոր Նարեկացու անվան թիվ 9-ը միջնակարգ դպրոցի շենքի մուտքին
փակցված ամանորյա շնորհավորանքը քննարկման առիթ է դարձել:Մեծատառ
անգլերենով շնորհավորական ուղերձը անցնող-դարձող քաղաքացիների շրջանում
քննարկման թեմա է դարձել, ինչո՞ւ ոչ հայերեն՝ մայր լեզվով, այլ անգլերեն,
այն էլ՝ հանրապետական կրթօջախում:

Թիվ 9-ը միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Մովսիսյանը hraparak.am-ին ասաց.
«Հայերեն նույնպես ունենք փակցված, պարզապես ճակատային մասում, ավելի մեծ
անգլերեն տառերով շնորհավորական ուղերձ փակցնելը երեխաների ցանկությունն
էր: Նրանց համար առավել հեշտ էր անգլերեն տառերով աշխատելը, ես չէի կարող
նրանց ցանկությանը ընդդիմանալ»,-բացատրում է տնօրենը, ավելացնելով. «Որ շատ
միջոցառումների ժամանակ Հայաստանի գերբն ու դրոշը խոշոր չափով փակցնում
ենք դպրոցի պատին, ոչ ոք չի նկատում, գալիս-ասում ապրեք հայրենասիրական
կարևոր քայլ էր, հիմա երբ աշակերտների ցանկությանն եմ ընդառաջ գնացել,
քննարկվում : Նկատենք, որ հայեցի խոսելը դեռ հայրենասիրություն չէ»:

Իսկ թե ինչու են երեխաները առաջնությունը անգլերենին տվել եւ ոչ թե մայրենիին,
պատճառը, ըստ տնօրենի, դպրոցում անգլերենի խորացված ուսուցումն է:Միգուցե
այդ դեպքում ավելի ճիշտ կլիներ դպրոցն անվանել 19-րդ դարի անգլիացի
ռոմանտիկ բանաստեղծ Ջորջ Բայրոնի եւ ոչ թե Գրիգոր Նարեկացու անվամբ:
Դպրոցի տնօրեն Անահիտ Մովսիսյանը շտապեց տեղեկացնել, որ այսօր գրառումը
հանվելու է արդեն:

ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը ձմեռային արձակուրդից հետո հանդես եկավ
հայտարարությամբ, որում ասվում է, թե բոլոր այն կառույցները, որոնք հանդես
կգան օտարալեզու գովազդներով եւ հրապարակումներով, կտուգանվեն 200-250հզր
դրամ: Վերահսկողություն իրականացնելու նպատակով ստեղծվելու է հայերենի
բարձրագույն խորհուրդ: Ի դեպ, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին
լեզվի տեսչությունում որոշում են կայացրել, որ հայերենի քննություն են
հանձնելու օտարալեզու դպրոցն ավարտած պատգամավորի թեկնածուները նույնպես:

Արևիկ Հակոբյան, Գյումրի

Մեկնաբանություն
X