Երկար ժամանակ ես դուրս եմ քաղաքականությունից․ Ալբերտ Բազեյան

Երեւանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը բավականին ժլատ է քաղաքական ընթացիկ գործընթացները գնահատելիս։

Ալբերտ Բազեյանի ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ մեկ ամիս առաջ իր նախկին կուսակից, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Լուսավոր Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների հետ ստեղծեց «ԵԼՔ» դաշինքը։ Ինչպե՞ս է վերաբերում այդ դաշինքին Ալբերտ Բազեյանը, չի՞ պատրաստվում համագործակցել նրանց հետ։
«Նորմալ, ո՞նց պետք է վերաբերվեմ։ Ես ընդհանրապես քաղաքականությունից դուրս եմ, այդ մասին ասել եմ արդեն, երկար ժամանակ ես դուրս եմ քաղաքականությունից»,- արձագանքեց նա։

Նկատեցինք, որ քաղաքական դաշտ նոր մարդիկ են մուտք գործել, հներն էլ փորձում են նոր ձեւաչափերի մեջ ընդգրկվել, մասնակցել երկրի քաղաքական կյանքին։ Ի՞նչ հետեւություններ է արել երբեմնի ակտիվ քաղաքական գործիչ Ալբերտ Բազեյանը, չի՞ ցանկանում ինքն էլ մասնակցել, փոփոխություններ մտցնել քաղաքական կյանքում։
«Ոչ, ոչ։ Հիմա շատ անորոշ է ամեն ինչ, առայժմ որեւէ մտադրություն չունեմ, ընթացքը ցույց կտա։ Ամենայն բարիք Ձեզ»,- զրույցը եզրափակեց Ալբերտ Բազեյանը։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X