Իրավունք

Ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել Վարդանանց փողոցում այսօր տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ (տեսանյութ)

«Հունվարի 11-ին 13:30-ի սահմաններում Երևանի Վարդանանց 28 շենքի բակում հայտնաբերվել է 1998 թ․ ծնված Վահե Մուրադյանի դին: Ըստ դատաբժշկի եզրակացության՝ երիտասարդը մահացել է սուր կտրող-ծակող առարկայի հարվածից:

Եվս մեկ երիտասարդ էլ մարմնական վնասվածքով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մանրամասները պարզելու և հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ»,- տեղեկացնում է Ոստիկանության պաշտոնական կայքը:

Մեկնաբանություն
X