Թուրքական լիրան նորից բարդ վիճակում է հայտնվել

Չնայած որ թուրքական ԿԲ-ն ձեռնարկում է միջոցառումներ երկրի ազգային արժույթը կոպլապսից փրկելու համար, սակայն լիրան գրանցել է հերթական հակառեկորդը գնանկման ասպարեզում՝ հասնելով 2005-ի նվազագույն փոխարժեքին մեկ դոլարի դիմաց կազմելով 3,8876 լիրա: Արժեզրկումը կազմել է 1,98 տոկոս: Այս մասին հայտնում է Trend լրատվական գործակալությունը: Նշենք, որ թուրքական ԿԲ-ն 1,5 միլիարդ դոլարի ինտերվենցիա է կատարել լիրայի արժեքի կայունացման համար, սակայն ապարդյուն: Ներկայումս միջբանկային շրջանառու հոսքը կազմում է քսաներկու միլիարդ լիրա: Լիրան արժեզրկվել է նաեւ եվրոյի հանդեպ՝ մեկ եվրոյի դիմաց կազմելով 4,0252 լիրա:

Մեկնաբանություն
X