Թբիլիսին եւ «Գազպրոմը» համաձայնության են եկել

Ինչպես գրում է «Գրուզիա օնլայնը» պաշտոնական Թբիլիսին եւ ռուսական գազային հսկան համաձայնության են եկել Վրաստանի սուվերեն տարածքով տարանցվող գազի տարանցման վճարի առնչությամբ:

Ըստ նախկին կարգի ռուսական ընկերությունը վճարում էր գազով, տարանցվող գազի տասը տոկոսի չափով: Ներկայումս արդեն կվճարի փողով եւ միջազգային տարանցման քվոտային գներին համապատասխան: Միաժամանակ նաեւ վերանայվել է Վրաստանին վաճառվող գազի գինը՝ հազար խորանարդի համար 185 դոլար, նախկին 215ի փոխարեն: Այս մասին հայտնել է լրատվամիջոցի հետ զրույցում Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

Մեկնաբանություն
X