Թրամփը չի վախենում Մոսկվա գնալուց

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը իր մեծ մամլո ասուլիսում հայտարարել է, որ չի վախենում իրեն հետևելու պատճառով Ռուսաստան այցելելուց:

«Ես կարևոր մարդ եմ: Ես շատ զգույշ եմ:Ուր էլ որ ես գնամ, ես շրջապատված եմ թիկնապահներով, մարդկանցով, տեսախցիկներով: Այդպես է ամեն տեղ և ոչ թե միայն Ռուսաստանում»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ նախկինում առիթ ունեցել է լինել Մոսկվայում և Մոսկվայի մարզում:

Այնուհետև Թրամփը անկեղծացել է և խոստովանել, որ ամենից շատ վախենում է միկրոբներից:

Մեկնաբանություն
X