Ստամբուլում փակվել են մետրոյի մի շարք կայարաններ

Ինչպես հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, փակվել է Ստամբուլի մետրոյի M1B ուղեգիծը այն բանից հետո երբ Bağcılar եւ Kirazlı կայարաններում իրավապահները նկատել են մի մարդու ում նմանեցրել են Ամանորի գիշերը Ստամբուլում՝ Reina ակումբում իրականացված ահաբեկչության հիմնական կասկածյալին:

Դեպքի վայր են ժամանել նաեւ հատուկ նշանակության ստորաբաժանումները: Հիշեցնենք, որ ավելի քան հարյուր մարդ էր տուժել Ստամբուլի ահաբեկչությունից, որն իրականացնելու մեջ կասկածվում է ազգությամբ ուզբեկ Աբդուլհադիր Մաշարիպովը, ով այտնի է Աբու Մուհամմեդ Խորասան անունով:

Մեկնաբանություն
X