Թրամփը խոստացել է պատժել BuzzFeed կայքին

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է պատժել BuzzFeed կայքին՝ իր մասին «մերկացնող» հրապարակումների համար, որոնք վերաբերվում են Ռուսաստանի հետ ունեցած սերտ կապերին: Այդ մասին Թրամփը հայտարարել է իր մամլո ասուլիսում:

«Նրանք պատասխան կտան: BuzzFeed -ը ծխացող աղբակույտ է»,- ընդգծել է Թրամփը:

Նշենք, որ ավելի վաղ, հունվարի 11-ին, BuzzFeed-ը հրապարակել էր բրիտանական հետախուզության գործակալի իբր գաղտնի զեկույցն այն մասին, որ 2013 թվականին Մոսկվա այցելության ժամանակ Թրամփը ապրել է «Ռից Քառլթոն» հյուրանոցի նախագահական համարում, որտեղ ժամանակին կանգ էին առել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը, համար հրավիրել պոռնիկների, նրանց հրամայել միզել այն անկողնուն, որի վրա հանգստացել է նախագահական զույգը:

Մեկնաբանություն
X