Բարաք Օբամայի ձեռքբերումներից. ամենաշատ աշխատաեղերը, որ ստեղծվել են Ամերիկայի պատմության ընթացքում:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հրաժեշտի ամփոփիչ ելույնթն է ունեցել Չիկագոյում:

«Իմ սիրելի համակիրներ, շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ, տանն եմ Միշելի հետ: Զգացված ենք ես եւ Միշելը այս շաբաթների ընթացքում ձեզանից ջերմ մաղթանքներ եւ երախտիքի խոսքեր ստանալու համար եւ այսօր արդեն իմ հերթն է շնորհակալություն ասելու: Անկախ այն հանգամանքից թե որքանով ենք համակարծիք եղել մեկմեկու հետ կամ տարակարծություններ ունեցել մեր հանդիպումների ժամանակ լինեն դրանք ֆերմաներում, գործարանների արտադրամասերում, ճաշելիս կամ աշխատելիս կամ այլուր, դուք ինձ օգնել եք, որպես ամերիկյան ժողովուրդ ներշնչել եք ինձ եւ ոգեւորել որ առաջ գնամ, ես ձեզանից սովորել եմ եւ դուք եք ինձ դարձրել նախագահ եւ լավ մարդ:

…. Հենց այստեղ երբ ես սկսեցի աշխատել կրոնական խմբերում գործարանների երկաթե արտադրամասերի ստվերների ներքո, ես հասկացա, որ փոփոխությունները հնարավոր են միայն այն ժամանակ, երբ դրանցում ներառված են հասարակ մարդիկ. ովքեր հավաքվում են եւ մեկտեղվելով պահանջում այդ փոփոխությունները, եւ այժմ էլ, երբ արդեն ութ տարի է, որ ես ձեր նախագահն եմ, նույն համոզմունքին եմ, որը միայն իմը չէ, այլ ամերիկյան ժողովրդի բաբախող սրտինը, այն սրտինը որն ունի անօտարելի իրավունքներ եւ ազատություններ եւ ձգտում է դեպի երջանկություն: Այդ իրավունքներն ու ազատություններն են, որ ձեւավորելով մեր ժողովրդավարությունը մեր միությունը օրըստօրե դարձնում են ավելի կատարյալ: Դա մեր նախնիների նվերն է մեզ, որով մենք ազատություն ունենք երազելու եւ մեր երազանքը տքնաջան աշխատանքով կյանքի կոչելու»,- ասել է Բարաք Օբաման հետհայացքով անդրադառնալով իր նախագահության տարիներին կատարվածին, որոնք իրապես ներշնչող են՝ Ամերիկայի պատմության մեջ ամենից շատ ստեղծված աշխատատեղեր, ամուսնության իրավահավասարություն հասարակական տարբեր շերտերի համար, եւս քսան միլիոն ամերիկացիների համար սոցիալական եւ բուժ ապահովագրության պայմանների բարելավում, արդյունաբերության վերակառուցում, ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հաղթահարում:

Իր ելույթում Օբաման ընդգծել է, որ տասն օրից աշխարհը կտեսնի ամերիկյան ժողովրդավարության հաղթական եւս մեկ դրսւերում, երբ մի նախագահը իշխանությունը փոխանցում է մյուսին հարթ կերպով: Առանձնակի կերպով վերջինս անդրադարձել է իր տիկնոջը՝ Միշել Օբամային ասելով, որ վերջինս եղել է իր լավագույն ընկերն ու օգնականը, ով «Սպիտակ տունը դարձրել է տուն բոլորի համար»: Բարաք Օբաման հայտարարել է, որ ԻՊ-ը արմատապես կոչնչացվի, խոսել է նաեւ աշխարհի եւ Ամերիկայի մարտահրավերների մասին նկատելով սակայն որ նախկինի նման Ամերիկան կմնա հզոր եւ առաջին երկիրը: Իր ելույթում ԱՄՆ գործող նախագահը կարեւորել է ամերիկյան ժողովրդավարության եւ բազմազանության սկզբունքները, խոսել ԼԳԲՏ իրավունքներից, կանանց իրավունքներից, անդրադարձել մուսուլման ամերիկացիների եւ փախստականների հիմնախնդիրներին:

Մեկնաբանություն
X