Չեչնիայում գրոհայինների նոր խումբ է ոչնչացվել

Ոժայինների կազմակերպած հատուկ գործողության արդյունքում Չեչնիայի Կուրչալովյան շրջանում գրոհայինների խումբ է ձերբակալվել, հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում կատարելով ռեգիոնի իրավապահ մարմիններին:

Գործողությունն իրականացվել է Կուրչալայ և Գելդաղան գյուղերի մոտ՝ հանրապեության նախագահ Ռամզան Կադիրովի անմիջական ղեկավարությամբ:

«Ոչնչացվել է ապօրինի զինված խմբի 4 անդամ, 1-ը՝ ձերբակալվել է»,- գործակալությանն ասել է աղբյուրը: Վերջինիս խոսքով՝ գրոհայինները ձերբակալության ժամանակ փորձել են թաքնվել:

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտնել է որ գործողության ժամանակ զոհվել է իր մարտական ընկերը:

Մեկնաբանություն
X