Էլթոն Ջոնի Դուբայի համերգը 2-րդ անգամ է հետաձգվել

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը, առողջական խնդիրներով պայմանավորված, հետաձգել է է Դուբայում կայանալիք համերգը, երգչին անհրաժեշտ է եղել անհապաղ բժշկական օգնություն, հայտնել է Gulf News կայքը՝ հղում կատարելով համերգի կազմակերպիչներին:

69-ամյա երգչի ելույթը նշանակված էր հունվարի 20-ին: Դուբայի ելույթի այս հետաձգումը թվով երկրորդն է: Անցյալ տարվա դեկտեմբերին Ջոնը չէր կարողացել ելույթ ունենալ Արաբական Միացյալ Էմիրություններում գրիպի պատճառով:

Կազմակերպիչները չեն նշել, թե ինչ հիվանդությամբ է պայմանավորված նոր հետաձգումը, սակայն վստահեցրել են, որ արտիստի կյանքին վտանգ չի սպառնում:

Կայքի տվյալներով՝ Էլթոն Ջոնը հիմա արդեն Դուբայում կարող է ելոյթ ունենալ միայն 2017 թվականի դեկտեմբերին: Այս տարվա փետրվարից նա հյուրախաղերով կշրջագայի ողջ աշխարհում: Այդ շրջագայության հետաձգման մասին առայժմ չի հայտարարվել:

Մեկնաբանություն
X