Եմենում շարունակվող պատերազմում արդեն 1400 երեխա է զոհվել. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ

Եմենում տեղի ունեցող պատերազմի հետևանքով շուրջ 1400 երեխա է զոհվել, հարյուրավորները վիրավորվել, բազմաթիվ դպրոցներ են փակվել են, տեղեկացնում է France Presse գործակալությունը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներին:

«Բնակավայրերի ռմբակոծությունների հետևանաքով վիրավորվող և զոհվող երեխաների թիվը շարունակում է աճել Եմենում», - հայտարարել է Եմենում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մերիթքսել Ռելանյոն:

Նշվում է, որ Եմենում ավելի քան 7300 մարդ է զոհվել Սաուդյան Արաբիայի ղեկավարած ռազմական կոալիցիայի գործողությունների մեկնարկից հետո, որոնք միջամտում են կառավարական զորքերի և հուսիթ ապստամբների միջև 2015-ի մարտից սկիզբ առած ներքին կռիվներին:

ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը նաև կոչ է արել հակամարտող կողմերին պաշտպանել երեխաներին և դադարեցնել հարձակումները դպրոցների վրա:

Մեկնաբանություն
X