Պետրոս, մի վախեցիր...

Դեռ դեկտեմբերի 21-ին էի գրել «Պետրոսին սպասվում է համաներում» վերտառությամբ հոդվածը: Յոժի հետ կապված:

Պետրոսի շուրջ աշխատանքից ազատվելու հետ կապված էլի մի անգամ նման աղմուկ էր եղել, ու ինքը հաղթահարել էր: Հաղթահարելու շեմը բոլորդ ինձնից լավ գիտեք:

Պետրոս Ղազարյանը կվերադառնա նախկին աշխատանքին:

Ակամայից հիշում եմ Աստվածաշնչի այն հատվածը, երբ Պետրոսը վախեցավ.

«Փոթորկին նայելով՝ Պետրոսը վախեցավ»: Նա հայացք նետեց այն ալիքներին, որոնք հարվածում էին նավին և ջրափոշին ու փրփուրը տալիս էին քամուն։ Նա խուճապի մատնվեց. ասես տեսնում էր, թե ինչպես են այդ անգութ ալիքները խեղդում իրեն. իրականում, սակայն, իր սրտի մեջ վախը խեղդում էր հավատը։ Այն մարդը, որը ժայռ էր կոչվել, քանի որ կարող էր ամուր և հաստատակամ լինել, քարի պես սկսեց սուզվել։ Չնայած Պետրոսը հմուտ լողորդ էր, բայց չապավինեց իր ունակությանը։ Նա բացականչեց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»: Հիսուսը ձեռքը մեկնելով՝ բռնեց նրան ու ասաց. «Ո՛վ թերահավատ, ինչո՞ւ կասկածեցիր»:

Պետրոս, մի վախեցիր,- այն ժամանակ ուզում էի ասել: Եթե յուրային ես ու սխալվել ես, կներեն…

Բայց ափսոս այդ ներման շեմը ուրիշ է: Պետրոսը Պետրոս Առաքյալը չէ ու Հիսուսը մեկն է:

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X