Նվազել է Գերմանիայից փախստականի կարգավիճակ հայցողների թիվը

Գրեթե երեք անգամ նվազել է Գերմանիայից փախստականի կարգավիճակ հայցողների թիվը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզիերը՝ նշելով, որ 2016-ին Գերմանիային այդ հայցով դիմել է 280 հազար մարդ այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ թիվը հասնում էր 890 հազարի: Այս մասին հայտնում է BBC ռադիոկայանը՝ մանրամասնելով, որ սա պայմանավորված է ԵՄ-Թուրքիա միգրացիոն գործարքի, ինչպես նաեւ՝ Բալկանների վրայով փախստականների հոսքը դեպի Գերմանիա կասեցնելու հետ: Նշվում է նաեւ, որ շատերը, ովքեր Գերմանիա են անցել 2015-ին, փախստականի կարգավիճակի մասին հայտ ներկայացրել են միայն 2016-ին:

Մեկնաբանություն
X