Թուրքմենստանում քանդվում է Թուրքմենբաշու հպարտությունը

Աշխաբադում սկսել է ինքնաքայքայվել «Օղուզխան» միջազգային օդանավակայանի համալիրը, որի շինարարությունը պետության վրա նստեց ավելի քան երկու միլիարդ ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է «Ազատություն ռադիոկայանը»: Նշվում է, որ որոշ ապակե կոնստրուկցիաներ կոտրվել են, եւ սկսել են խնդիրներ սկսվել կոմունկիկացիաների հետ:

Ներկայումս տեղում աշխատում են «Պոլիմեքս» թուրքական շինարարական կազմակերպության մասնագետները, որոնք էլ կառուցել են ողջ համալիրը, ներառյալ նաեւ՝ VIP գոտիները:

Նշենք նաեւ, որ թուրքական ընկերությունը հաստատել է, որ օդանավակայանի համալիրում խնդիրներ են հայտնվել, սակայն չի մանրամասնել դրանց չափը կամ ընդհանուր համալիրի վտանգվածության մակարդակը:

Նշենք, որ օդանավակայանը համարվում էր Թուրքմենստանի դիկտատոր Թուրքմենբաշիի հպարտությունը:

Մեկնաբանություն
X