Վարչապետը կանխորոշեց՝ լրագրողները Տրանսպորտի նախարարին հարցեր կունենան

Վարչապետը կառավարության նիստը սկսեց հանձնարարականներով։ Նա մի շարք հանձնարարականներ տվեց տարբեր գերատեսչություններին, որպեսզի կոնկրետ ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ տարբեր հարցերի կարգավորման վերաբերյալ։

Կառավարությունն այսօր հաստատեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ներկայացրած նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին։ Սրանով, փաստորեն, կասեցվում է Իրան-Հայաստան երկաթուղու ծրագիրը, քանզի այս ընկերությունը ստեղծվել էր հենց այս ծրագրի շրջանակներում։
Նախագծի ընդունման հիմնավորումը «պայմանավորված է պետական կառավարման ապարատի օպտիմալացման նպատակով, ինչպես նաև պետական կառավարման մարմնին վերապահված գործառույթների արդյունավետ իրականացման և ծախսերի նվազեցման հանգամանքով»։

Զեկուցելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՏԿՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին, որ պատրաստվի լրագրողների հետ հարցուպատասխանի, քանզի ենթադրեց, որ լրագրողները այս որոշման հետ կապված հարցեր կունենան իրեն, մասնավորապես՝ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության մասով։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X