Վարչապետը՝ նախարարներին․ «Հանգստյան օրերը շատ չէի՞ն»

Վարչապետ Կարեն Կարապետյանը հավանաբար ձանձրացել է ութօրյա արձակուրդից, կամ էլ նրա ակաջին են հասել դժգոհությունները, թե «ինչպե՞ս կարելի է պետությունը ութ օր պարապ նստի և չաշխատի»։ Ուստի այսօր այս տարվա կառավարության առաջին նիստից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը դիմեց գործադիրի անդամներին՝ ասելով․ «Հանգստյան օրերը շատ չէի՞ն, եկեք քննարկենք հասարակության հետ այս հարցը, գուցե դրա վերաբերյալ լուծում գտնենք»։ Այս ամենն, իհարկե, Կարեն Կարապետյանը հայտարարեց իրեն հատուկ ժպիտով։

Ի դեպ, կառավարության նիստն այսօր թեպետ բավականին կարճ տևեց, բայց վարչապետը հասցրեց մի շարք հանձնարարականներ տալ գրեթե ոլոր գերատեսչություններին՝ աշխատանքի բավականին լուրջ ծավալ ապահովելով նրանց համար։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X