Թիլլերսոնը խոսել է Ղրիմի` Ռուսաստանին միացնելու պայմանների մասին

ԱՄՆ-ն կարող է ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին միայն այն դեպքում, երբ ավելի լայն համաձայնագիր կնքվի, որտեղ կհարգվի նաեւ Ուկրաինայի շահերը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ապագահ Պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը, ում թեկնածությունն այդ պաշտոնի համար առաջադրել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը: Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, Սենատում տեղի ունեցած լսումների ժամանակ սենատորներից մեկը հարց է ուղղել, թե արդյոք Թիլլերսոնը կարծում է, որ Միացյալ Նահանգները չպետք է ճանաչի Ղրիմի բռնակցումը, ինչպես դա եղավ բալթյան հանրապետությունների ժամանակ, ինչին ի պատասխան վերջինս հայտարարել է, որ «միակ ճանապարհը ճանաչման ավելի լայն համաձայնագրի ստորագրումն է, որտեղ հաշվի կառնվեն ուկրաինացի ժողովրդի շահերը: Առանց դրա մենք երբեք չենք կարող ճանաչել» եւ ներկայումս Ղրիմի միացումը համարել անօրինական:

Մեկնաբանություն
X