Սերբիայում գնացքներ են բախվել. կան տուժածներ

Սերբիայի հյուսիսում մարդատար եւ բեռնատար գնացքներ են բախվել: Կա առնվազն քսաներկու տուժած: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Բախումը տեղի է ունեցել Բելգրադ-Նովի-Սադը երթուղում, երբ տասնհինգ կմ/ժ արագությամբ մարդատար գնացքը հարվածել է բեռնատար շարժակազմի վերջին վագոնին: Չորս ուղեւոր ծանր վնասվածքներ է ստացել: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաները, ոստիկաններն ու հրշեջները:

Մեկնաբանություն
X