2017 թ արտահանման աճի տեմպերը կպահպանվեն․ Սուրեն Կարայան (տեսանյութ)

2017 թ Հայաստանում արտահանման աճի տեմպերը, որը ունեցել ենք 2016 թ, առնվազն կպահպանենք և ավելի կգերազանցնենք։ Աճի տեմպեր կունենանք նաև ներդրումների մասով, 2016 թ նախապատրաստել են դաշտը, 2017 թ և տնտեսական աճը, և տնտեսության ակտվիության ցուցանիշները, այդ թվում՝ արդյունաբերության ողջ աճը կպահպանվի։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ներդրումների և տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը:

Անդրադառնալով Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հարցին՝ Կարայանն ասաց, որ այդ հարցով դիմել է Տրանսպորտի և կապի նախարարին։

Սուրեն Կարայանի խոսքով՝ ելնելով Հայաստանի փոքր չափերից, իրենք հիմնական շեշտադրումը դնում են տնտեսության զարգացման վրա․ «2016 թ ընթացքում, նաև վերջին եռամսյակում բավականաչափ աշխատանքներ են իրականացվել և ակնկալում են, որ այս տարի և՛ տնտեսական աճը, և՛ բոլոր ցուցանիշները, այդ թվում նաև արդյունաբերությունն ու արտահանումը լուրջ աճ կունենան:

Հարցին, թե երբ վարչապետը նշանակվեց, հայտարարեց, որ տնտեսության վիճակը շատ ծանր է, ի՞նչ է փոխվել վերջին ամիսների ընթացքում, Սուրեն Կարայանն ասաց. «Վերանայեցինք տնտեսության զարգացման մոդելը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X