Նալբանդյանն առաջարկեց Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծել

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց մի նախագիծ, որով առաջարկվում է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծել։ Հյուպատոսությունը պետք է լինի Դուբայում։

Որպես հիմնավորում՝ նշվում է հետևյալը․ «Արաբական Միացյալ Էմիրություններում, մասնավորապես՝ Դուբայում բնակվող Հայաստանի քաղաքացիների թվաքանակը տատանվում է 2500-ից 3 հազարի միջև: Կանոնավոր իրականացվում են շաբաթական 4-ից 5 չվերթ, ավելացել է Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թվաքանակն ու բեռնափոխադրումները»։

Մեկնաբանություն
X