Մեքսիկայի նախագահը հրաժարվել է վճարել «Թրամփի պատի» համար

Մեքսիկան հույս ունի, որ կկարողանա դրական հարաբերություններ կառուցել ԱՄՆ իշխանությունների հետ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահի պաշտոնը կստանձնի Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտարարել է Էնրիկե Պենիա Նյետտոն՝ հավելելով, որ Մեքսիկան չի վճարի ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի կառուցման համար: Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, Մեքսիկայի նախագահը որպես ամերիկա-մեքսիկական հարաբերություններում առկա տարակարծություններ համարել է նաեւ արդեն «Թրամփի պատ» անունը ստացած սահմանապատի կառուցման հարցը:

Նշենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ նշված պատի շինարարությունը կմեկնարկի իր պաշտոնակալումից անմիջապես հետո, որը կդառնա ԱՄՆ միգրացիոն քաղաքականության բաղադրիչներից մեկը:

Մեկնաբանություն
X