Կառավարության առաջին նիստի մասին չէին մոռացել նրա մշտական «հյուրերը»․ Լուսանկարներ

>

Այս տարվա կառավարության անդրանիկ նիստը տեղի ունեցավ այսօր։ Մինչ կառավարությունը անցկացնում էր նիստը, այս տարի ևս, կառավարության դիմաց էին հավաքվել մշտապես կառավարության բակում ակցիա իրականացնող բողոքավորները։

Բայց այսօր նրանց թիվը բավականին քիչ էր։ Եկել էին օդաչու հաշմանդամները, ովքեր տարիներ շարունակ խնդրում են վերակագնել իրենց հաշմանդության 40 հազար ամսական թոշակը։ Նրանք հաշմանդամություն են ձեռք բերել պետական ծառայության ժամանակ։

Մեզ հետ զրույցում նախկին օդաչուներից մեկն ասաց, որ իրենց հաշմանդամության թոշակի համար պայքարողներից մեկը օրեր առաջ մահացել է։

Նաիրիտցիները ևս այստեղ էին։ «Նաիրիտը իմ տունն է» մակագրությամբ պաստառով, եռագույնով նրանք պայքարում և պահանջում են «Նաիրիտ» գործարանի վերագործարկումը։

Մեկնաբանություն
X