Մերկելին փոխարինող է գտնվել

Գերմանիայի կառավարող քաղաքական կոալիցիան նախատեսում է ներկայիս կառավարության գործող փոխկանցլեր եւ էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելին առաջադրել որպես գործող կանցլեր Անգելա Մերկելին փոխարինող առաջիկա ընտրություններում: Այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով գերմանական խորհրդարանի սեփական աղբյուրներին: «Ամենայն հավանականությամբ՝ արդեն հունվարի 29-ին Գաբրիելը կհայտարարի պաշտոնապես նախընտրական քարոզարշավին իր մասնակցության մասին»,- իր հերթին շրջանառվող խոսակցությունները մեկնաբանել է Գերմանիայի ՍԴ կուսակցության ներկայացուցիչ Մարկուս Ֆիշերը, թեեւ պաշտոնապես դեռեւս այս լուրերը համարվում են անլուրջ եւ առանց իրական հիմքերի:

Մեկնաբանություն
X