Կառավարության նիստը՝ լուսանկարներով

>

Վարչապետը կառավարության նիստը սկսեց հանձնարարականներով։ Նա մի շարք հանձնարարականներ տվեց տարբեր գերատեսչություններին, որպեսզի կոնկրետ ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնեն առաջարկություններ տարբեր հարցերի կարգավորման վերաբերյալ։ Կառավարությունն այսօր հաստատեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ներկայացրած նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին։ Սրանով, փաստորեն, կասեցվում է Իրան-Հայաստան երկաթուղու ծրագիրը, քանզի այս ընկերությունը ստեղծվել էր հենց այս ծրագրի շրջանակներում։ Նախագծի ընդունման հիմնավորումը պայմանավորված է պետական կառավարման ապարատի օպտիմալացման նպատակով, ինչպես նաև պետական կառավարման մարմնին վերապահված գործառույթների արդյունավետ իրականացման և ծախսերի նվազեցման հանգամանքով։

Մինչ կառավարությունը անցկացնում էր նիստը, այս տարի ևս կառավարության դիմաց էին հավաքվել մշտապես կառավարության բակում ակցիա իրականացնող բողոքավորները։ Բայց այսօր նրանց թիվը բավականին քիչ էր։ Եկել էին օդաչու հաշմանդամություն ունեցողները, ովքեր տարիներ շարունակ խնդրում են վերականգնել իրենց հաշմանդության 40 հազար ամսական թոշակը։ Նրանք հաշմանդամություն են ձեռք բերել պետական ծառայության ժամանակ։ Նաիրիտցիները ևս այստեղ էին։ «Նաիրիտը իմ տունն է» մակագրությամբ պաստառով, եռագույնով նրանք պայքարում և պահանջում են «Նաիրիտ» գործարանի վերագործարկումը։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X