«Ատլետիկո»-ն ցանկանում է իր թիմում տեսնել «Արսենալ»-ի հարձակվողին

Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ատլետիկո»-ում:

28-ամյա չիլիացի ֆուտբոլիստը դարձել է իսպանական ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակը: «Ատլետիկո»-ն մտադիր է բանակցություններ սկսել «Արսենալ»-ի հետ առաջիկա ամռանը և դիտարկում է Սանչեսին որպես Անտուան Գրիզմանի փոխարինող, ով կարող է այլ առաջնություն տեղափոխվել:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սանչեսը մասնակցել է 20 խաղի, դարձել է 13 գոլի և գոլային 7 փոխանցման հեղինակ:

Մեկնաբանություն
X