Հրաձգություն իսպանական Օրենսե քաղաքում

Զինված տղամարդը մուտք է գործել Իսպանիայի Օրենսե քաղաքի սուպերմարկետ եւ կրակ բացել մարդկանց վրա: Այս մասին հայտնում է Efe-ն: Բարեբախտաբար որեւէ մեկը չի տուժել, թեեւ սուպերմարկետն այդ ժամանակ մարդաշատ է եղել: Նշվում է, որ հանցագործը նույն քաղաքի բնակիչ է, ով ունի հոգեկան խնդիրներ: Ականատեսները, սակայն, նշում են, որ կրակելիս նա գոռացել է «Ալլահ աքբար»: Հանցագործին հաջողվել է ձերբակալել:

Կասկածյալը, սակայն, հրաժարվել է խոսել եւ գտնվում է ոստիկանական մեկուսարանում: Քաղաքի բնակիչները լրատվամիջոցի հետ զրույցում ասել են, որ երեսունհինգամյա կասկածյալ համարվող տղամարդը եղել է սուպերմարկետի մշտական այցելուներից:

Մեկնաբանություն
X