Երեւանում հնարավոր է փակվի ԵԱՀԿ գրասենյակը

Ինչպես հայտնում է Report-ը, պաշտոնական Երեւանը չի կարողացել հասնել կոնսենսուսի Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարացման ուղղությամբ, եւ գրասենյակի գոյությունը ներկայումս կախված է օդում: Բանն այն է, պարզաբանում է լրատվամիջոցը, որ ԵԱՀԿ գործող պրակտիկայի համաձայն՝ ազգային գրասենյակների մանդատը ԵԱՀԿ անդամ պետությունների կոնսենսուսի հիման վրա հաստատվում է ամեն տարի, եւ այս տարի Երեւանը դեռեւս չի կարողացել հասնել այդ կոնսենսուսին: Նշվում է նաեւ, որ ՀՀ ԱԳ նախարարությունը դեռեւս չի մեկնաբանել այս լուրը։

Մեկնաբանություն
X