Ռոնալդուն՝ Համաշխարհային սպորտի ակադեմիայի մրցանակի հավակնորդ

Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Համաշխարհային սպորտի ակադեմիայի մրցանակի հավակնորդ է: Այդ մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:

«Տարվա հայտնություն» անվանակարգում կպայքարեն Պորտուգալիայի հավաքականը, որը դարձել է Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն և Անգլիայի չեմպիոնի տիտղոսը նվաճած «Լեսթեր Սիթի»-ն:

«Տարվա թիմ» կոչման համար կպայքարեն Մադրիդի «Ռեալ»-ը, Բրազիլիայի հավաքականն ու Պորտուգալիայի ընտրանին:

Հավելենք, որ լավագույններին կորոշեն նաև 4 այլ անվանակարգերում: Մրցանակաբաշխությունն այս տարի կկայանա Մոնակոյում:

Մեկնաբանություն
X