Ամեն ինչ շատ լավ է, երբ դու շրջապատված ես լավ մարդկանցով․ Սիրուշո (ֆոտո)

>

Ծննդյան տարեդարձից քսան օր անց Սիրուշոն այս անգամ արդեն Երեւանում մեծ երեկույթ էր կազմակերպել։ Երգչուհին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար Սյուզան Մարգարյանի, Անդրեի, Արման Հովհաննիսյանի, Ալլա Լևոնյանի, Հրաչ Քեշիշյանի հետ։ Լուսանկարը երգչուհին տեղադրել է հետևյալ մակագրությամբ․ «Անչափ շնոհակալ եմ իմ ընկերներին այս խելահեղ երեկույթի համար: Ամեն ինչ շատ լավ է, երբ դու շրջապատված ես լավ մարդկանցով։ Շնորհակալություն»։

Ուշագրավ է, որ լուսանկարներում հայտնիները հայկական տարազներով, աքսեսուարներով են։

Մեկնաբանություն
X