Ռիհաննան Թրամփին անվանել է «անբարոյական խոզ»

Ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միգրացիոն օրենսդրությունը խստացնող հրամանագրերի, ամերիկյան հասարակությունը շարունակում է իր բողոքն արտահայտել: Նրանց միացել է նաեւ հայտնի երգչուհի Ռիհաննան: Իր թվիթերյան միկրոբլոգում նա Թրամփին անվանել է «անբարոյական խոզ» եւ ահազանգել, որ Ամերիկան կործանվում է մարդկանց աչքերի առաջ: Նրա գրառումը ակնթարթորեն ռեթվիթներ եւ լայքեր է հավաքել: Նշենք, որ Ռիհաննան մասնակցել էր նաեւ ընդդեմ Թրամփի կազմակերպված Կանանց երթին:

Մեկնաբանություն
X