Արծվիկը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակչում

>

Արդեն հայտնի է Ուկրաինայում կայանալիք «Եվրատեսիլ 2017»-ի կիսաեզրափակիչ փուլերում հանդես եկող երկրների դասավորությունը։ 37 երկրներ, որոնք այս տարի կմասնակցեն «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, հանդես կգան 2 կիսաեզրափակիչ փուլերով, որոնց ժամանակ էլ կընտրվեն այն պետությունների ներկայացուցիչները, ովքեր հնարավորություն կստանան հանդես գալ արդեն եզրափակիչ փուլում։

Հայաստանը «Եվրատեսիլ 2017»-ին ներկայացնող Արծվիկը այս տարի ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակչի 2-րդ հատվածում՝ հետևյալ երկրների նեկայացուցիչների հետ․

Իսկ ահա «Մեծ հնգյակ»-ի երկրները այդ օրերին կքվեարկեն հետևյալ հերթականությամբ․

1-ին կիսաեզրափակիչ- Իտալիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա

2-րդ կիսաեզրափակիչ- Գերմանիա, Ֆրանսիա, Ուկրաինա

Հիշեցնենք, որ «Մեծ հնգյակ»-ի պետությունները «Եվատեսիլ» մրցույթի հիմնադիրներն են համարվում, իսկ Ուկրաինան այս տարվա հյուրընկալող երկիրը։

Նշենք նաև, որ երեկ հրապարակվել է «Եվատեսիլ 2017»-ի տարբերանշանն ու նշանաբանը․ «Տոնենք բազմազանությունը»։

Մեկնաբանություն
X