Որտե՞ղ է Արծվիկը

>

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի ավարտից անցել է մեկ ամիս, սակայն այն «բում»-ը, որը առաջացավ մրցույթի ավարտին, կածես թե, մարել է։ Թեև քաղաքականությունը մեզ հանգիստ չի տալիս այս օրերին, այնուամենայնիվ հանրության երաժշտասեր հատվածին հետաքրքրում է, թե որտեղ է այս պահին Արծվիկը և ինչով է զբաղված։ Երգչուհու ֆեյսբուքյան պաշտոնական էջից կարելի է հասկանալ, թե նա այժմ հանգստի փուլում է և պատրաստվում է եվրատեսիլյան թեժ պայքարին։

Հասկանալու համար, թե այս պահին ինչով է զբաղված Արծվիկը և արդյոք Հայաստանում է, թե ոչ, կապ հաստատեցինք Հանրային հեռուստաընկերության PR մենեջեր Արուսյակ Զախարյան հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին Արծվիկը Հայաստանում չէ, տևական ժամանակ է, ինչ դրսում համերգների է։

Հիշեցնենք, որ Հայաստանը «Եվրատեսիլ 2017»-ին ներկայացնող Արծվիկը այս տարի ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակչի 2-րդ հատվածում։

37 երկրներ, որոնք այս տարի կմասնակցեն «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, հանդես կգան 2 կիսաեզրափակիչ փուլերով, որոնց ժամանակ էլ կընտրվեն այն պետությունների ներկայացուցիչները, ովքեր հնարավորություն կստանան հանդես գալ արդեն եզրափակիչ փուլում։

Նշենք նաև, որ երեկ հրապարակվել է «Եվատեսիլ 2017»-ի տարբերանշանն ու նշանաբանը․ «Տոնենք բազմազանությունը»։

Վով Մուշեղյան

Մեկնաբանություն
X