Հարվարդի համալսարանը «Տարվա Հումանիստ» է ճանաչել Ռիհաննային

Ռիհաննան ճանաչվել է 2017-ի «Տարվա Հումանիստ»՝ Հարվարդի համալսարանի կողմից:
Ռիհաննայի բարեգործության շնորհիվ Բարբադոսի Բրիջթաուն քաղաքի Քուին Էլիզաբեթ հիվանդանոցում ստեղծվել է գերժամանակակից ուռուցքաբանական կենտրոն՝ կրծքի քաղցկեղի հետազոտման և բուժման համար։ Այս մասին նշել է Հարվարդի Հիմնադրամի ղեկավար Դոկտոր Ալլեն Քաունթերը: Երգչուհին նաև ստեղծել է Քլարա Լայոնել Հիմնադրամ կրթաթոշակային ծրագիրը (ի պատիվ իր տատիկի և պապիկի) ՝ Կարիբյան երկրների աշակերտներին ԱՄՆ-ում ուսումը շարունակելու համար աջակցելու նպատակով:

Աջակցելով Միջազգային Կրթության Համագործակցության և Միջազգային Քաղաքացի նախագծի կողմից հիմնված բազմամյա ծրագրին, որը կրթություն է տրամադրում 60 զարգացող երկրների անապահով երեխաներին՝ նախապատվությունը տալով աղջիկներին և կրթություն ստանալու համար անմատչելի տեղերում ապրողներին,2014-ին Ռիհաննան դարձավ Միջազգային Կրթության Համագործակցության Միջազգային Դեսպան: Հենց այս և այլ մարդասիրական քայլերի համար աշակերտները և Հարվարդի Հիմնադրամի ֆակուլտետը որոշեց Ռիհաննային արժանացնել 2017 թ․– ի «Տարվա Հումանիստ» մրցանակին: Մրցանակը Ռիռին կհանձնվի փետրվարի 28-ին կայանալիք միջոցառման ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք երգչուհու հայաստանյան ֆան-ակումբի՝ «Rihanna Armenia» էջից։

Մեկնաբանություն
X