Նոր գրքի լույսընծայում Իտալիայում` Հայոց Ցեղասպանության մասին

Իտալիայում լույս է տեսել Վալենտինա-Վարդուհի Կարախանյանի եւ Օմար Վիկանոյի համահեղինակությամբ նոր աշխատություն Հայոց Ցեղասպանության վերաբերյալ՝ «Սուրբ Աթոռը եւ Օսմանյան կայսրությունում Հայերի կոտորածը» վերտառությամբ:

Այս մասին փոխանցում է «Արեւելք» պարբերականը: Գրքի առանցքում Առաջին աշխարհամարտի տարիներին Վատիկանի՝ Օսմանյան կայսրությունում Պապական նվիրակ կարդինալ Անջելո Դոլչիի գործունեությունն է: Գիրքը կարեւոր վավերագրական նյութեր է պարունակում Հայոց Ցեղասպանության եւ այն կանխման Սուրբ Աթոռի փորձերի մասին:

Գիրքը նվիրվում է Հայ Կաթողիկե Տանն Կիլիկիո պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ հիշատակին: Հիշեցնենք, որ 2015 թվականին, երբ լրացավ Վատիկանի արխիվում գործող փաստաթղթերի գաղտնիության հարյուրամյա ժամանակահատվածը բացվեց Կարդինալ Անջելո Դոլչիի արխիվը, որը Ցեղասպանագիտության եւ Հայոց Ցեղասպանության ուսումնասիրության կարեւորագույն աղբյուրներից է եւ պահպանվել է անխաթար կերպով Պապական Աթոռում:

Մեկնաբանություն
X