Անակնկալ․ Արա Աբրահամյանն է շնորհավորում Մարտի 8-ս․․․

Մարտի 8-ին յուրահատուկ «նվերներ եմ սիրում»․ յուրահատուկ շնորհավորանքներ, հումորային կսմիթիկներ։

Այն ինչ ստանդարտ է՝ ծաղիկներ, նվերներ, քաղցրեղեն, ինձ չի ուրախացնում։ Ու ամեն մարտի 8-ի ինքս իմ մեջ մրցանակ եմ շնորհում նրան, ով ինձ նման բաներով ամենաշատն է ուրախացնում։

Առավոտ լուսո հանրության կողմից ճանաչված մարդկանցից մեկն ինձ շնորհավորեց այս լուսանկարով ու Արա Աբրահամյանի կենդանի, թավ բառերով

Հասմիկս, իմ քաղցր ու անուշսսս․․․ Շնորհավորրր․․․

Մրցանակը հաստատ հեղինակին։ Որովհետև, չգիտեմ ինչու, չեմ հասկանում, լուսանկարին նայելուց «ծիծաղս բռնում է»։

ՀԳ Հիմա ինձ մնում է հարցնել հենց Արա Աբրահամյանին՝ տոնից հետո վաղը մեռելո՞ց է, թե չէ։ Դե դա ավանդույթ է Հայաստանում։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X