Փոքրիկ հարցախույզ, որ շատ բան է բացում․․․

-Մի ձայնի համար ինչքա՞ն է վճարելու Հանրապետականի այսինչ թեկնածուն,- հարցրի ձայն հավաքագրող մեկին, ում հետ կարող էի ազատ խոսել։

  • Դեռ պարզ չի, նախնական որոշել է 10 հազար դրամ տալ, բայց սպասում ենք Գագոյի թեկնածուի որոշմանը։

  • Այսինքն։

  • Այսինքն իմանանք՝ նա ինչքան է տալիս։

  • Եթե նա ավելի շատ տա․․․

  • Մեր թեկնածուն այդ դեպքում իր գինը կբարձրացնի։

Սա սովորական խոսակցություն է ու եթե ձայն հավաքագրող մեկի հետ մտերիմ լինեք, նույն զրույցը կլսեք։ Կարևոր չէ ընտրատեղամասը։

Կարևորն այլ բան է։

Ասում ենք՝ Ծառուկյան Գագիկը իշխանության նախագիծն է։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ եթե այդպես է, ինչու՞ Հանրապետականը նման պարագայում մրցույթի է դուրս եկել Բարգավաճի հետ։ Հարց, որին շատերը կպատասխանեն այսպես՝ դե որովհետև ուզում են ցույց տալ, որ իրար հետ կապ չունեն։

․․․ Բայց ահա թե այս հարցին ինչպես է պատասխանում ձայն հավաքագրողը․ (հանկարծ չմտածեք, թե յուրաքանչյուրի հետ կարող են այդպես անկեղծորեն կիսվել)․

-Գիտե՞ս այսպիսի մի բան կա՝ եթե Ծառուկյանը գերակշիռ ձայն հավաքեց, կարող է իրադրությունը, պայմանավորվածությունն անգամ լրիվ փոխվել․․․ Դա ՀՀԿ-ն լավ է հասկանում ու Ծառուկյանի նկատմամբ որոշակի խոչընդոտները կապված են հենց դրա հետ։

Փոքրիկ հարցախույզը կարող է ավելի շատ բան ասել, քան մի դավթար վերլուծությունը։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X