Կյանքի կանոններ Վասիլի Շուկշինից

Գրել պետք է այնպես, որ բառերը պայթեն, ինչպես փամփուշտը կրակի մեջ։

Ուժեղն այս կյանքում ամեն ինչ կտեսնի՝ ամոթ, տանջանք, դատ եւ թշնամու ուրախություն։

Ցանկանում ես ապրել՝ կապրես, չես ցանկանում՝ չես ապրի։

Հայրենիքն ապրում է մեր մեջ մեր ամբողջ կյանքում, մե՛կ ուրախացնելով, մե՛կ ցավեցնելով մեզ։

Ծերունական զբաղմունք է նստել ու սպասել մահվան։ Հենց այդ ժամանակ էլ մարդու համար բացվում է կյանքի զարմանահրաշ գեղեցկությունն ու հմայքը։

Դու տղամարդ ես, իսկ տղամարդը մինչեւ 40 տարեկան դեռ պատանի է։

Իսկ դու երբեք լավը մի մտածիր մարդկանց մասին, չես սխալվի։

Երբ սիրում են, հազվադեպ են գովում։

Կնոջը ստեղծելիս արարիչը տարվել է, ինչպես ցանկացած նկարիչ։

Չափազանց հաճելի է հավատալը եւ չափազանց հիմար։ Հավատալ պետք է միայն ինքդ քեզ, այն էլ՝ ոչ միշտ։

Երբեմն դժվար է նայել մարդուն, քանի որ մարդը ցավեցնելու աստիճան լավն է։

Կինը Աստծուց լավ է, նա ինչ-որ տեղ հեռվում է, իսկ կանայք գոնե կողքերդ պտտվում են։

Միայնակ հեշտ է մտածել։

Ապրելն, իհարկե, իմաստ ունի, սակայն ուրիշ հարց է, որ չգիտենք ինչպես։

Ի՞նչ է կյանքը, եղբայր, նույնպես դպրոց, միայն թե ավելի լավը։

Երբ մենք վատ ենք, մտածում ենք, որ ինչ-որ մեկը հեռվում լավ է, երբ մենք լավ ենք, հազվադեպ ենք մտածում, որ ինչ-որ մեկը վատ է։

Բնավորությունդ չես թաքցնի։

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X