Էրեբունի հիվանդանոցից ահա թե ինչ է ասում Ռոզա Ծառուկյանը

Shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ Մարտի 8-ին Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, շտապ տեղափոխվել է Էրեբունի հիվանդանոց՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով։

Հենց նոր զանգեցի Ռոզա Ծառուկյանին և փոխանցում եմ նրա բառերը․

-Ցավդ տանեմ, ես իրավունք չունե՞մ գնամ հերթական ստուգման։ Ամեն տարի էլ գնում եմ։ Ես չգիտեմ, թե ինչու են նման բան գրել։ Շատ լավ եմ։ Էս տարիքի կին եմ, ճնշումս 130-75 է։ Լսում ես՝ ծիծաղում ու ինձ շատ լավ եմ զգում։

Աստված բոլորին առողջություն տա։

․․․ Ու մայրական օրհնանքներ

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X