Կյանքի կանոններ Հարպեր Լիից

Հարպեր Լին ավիաընկերության սովորական աշխատակից էր, երբ իր ընկերներից նամակ ստացավ․ «Դու մեկ տարի արձակուրդ ունես, որպեսզի կարողանաս գրել այն, ինչ կցանկանաս, ուրախ Սուրբ Ծննդյան տոներ»։ Ընկերները Հարպեր Լիին արձակուրդ էին նվիրել, այդպես ստեղծվեց «Սպանել Ծաղրասարյակին» վեպը։ Վեպը էկրանավորվել է 1962 թվականին, թարգմանվել շուրջ 40 լեզուներով, 30 միլիոնից ավելի տպաքանակ ունեցել ամբողջ աշխարհում։ 1961 թվականին այս վեպի համար Հարպեր Լին Պուլիցերյան մրցանակի արժանացավ։ 1962 թվականին գրքի հիման վրա նկարահանված Հորթըն Ֆութի ֆիլմը միանգամից 3 Օսկարի արժանացավ։ Հարպեր Լին մահացել է 2015 թվականին։

Այսօր սպառողական այս հասարակության մեջ, որտեղ մարդիկ ապրում են հանուն իրենց laptop-ների, իրենց բջջայինների ու Ipod-ների, նրանց ուղեղները դատարկ սենյակներ են հիշեցնում, ես, այնուամենայնիվ, դեռ շարունակում եմ գոյությունս քարշ տալ գրքերի աշխարհում։

Պարտադիր չէ ցուցադրես գիտելիքներդ, մարդկանց երբեմն դուր չի գալիս, երբ դու նրանցից խելացի ես։

Եթե դու քաղաքավարի մարդ ես, խոսիր մարդկանց հետ այն, ինչ հետաքրքիր է նրանց, ոչ թե քեզ։

Պարզապես կան շատ մարդիկ, որ չափից շատ են մտածում այն աշխարհի մասին, այդ իսկ պատճառով չեն ապրում այս աշխարհում։

Եթե ես ուզում եմ խաղաղ ապրել մարդկանց հետ, առաջին հերթին պետք է խաղաղ լինեմ ինքս ինձ հետ։

Լուսաբացին ամեն ինչ այնքան էլ վախենալու չի թվում։

Ոչ մի լավ բան չկա, երբ ստիպված ես ինչ-որ մեկին ատել։

Փորձիր կռվել ոչ թե բռունցքներով, այլ՝ խելքով։

Մարդն ունի ինչ-որ մի բան, որ չի ենթարկվում մեծամասնությանը, դա նրա խիղճն է։

Միայն հիմարներն են հպարտանում իրենց տաղանդով։

Մարդիկ սովորաբար տեսնում ու լսում են այն, ինչ իրենք կցանկանային տեսնել ու լսել։

Ու նորից ես մեր եկեղեցում լսեցի, որ կանայք մեղսավոր են եւ անմաքուր։ Կարծես թե մեր քահանաները միայն այդ մասին են մտածում։

Յուրաքանչյուր մարդ ինքն է իր խղճի պահակը, կոլեկտիվ խիղճ գոյություն չունի։

Մեծահասակները շատ բան են խոստանում, բայց քիչ անում։

Աղջիկ լինելն այդքան էլ հեշտ չէ։

Ամբոխը մարդկանցից է կազմված։

Գրեթե բոլոր մարդիկ էլ լավն են, երբ նրանց ի վերջո հասկանում ես։

Ինչ-որ մի բան կա այս աշխարհում, որ մարդիկ կորցնում են իրենց մարդկային կերպարը։

Երբեմն հատուկ իրավիճակներում կարելի է շրջանցել օրենքը։

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X