Հիմա էլ ջուրն են ավել գրում․․․

Քաջազնունի 4 ա շենքից գրում է Աննա Կարապետյանը․

Anna Karapetyan

«Սիրելի Հասմիկ, խնդրում եմ օգնեք՝ բարձրացնելու այս հարցը։ Փաստորեն մեր ջրմուղը կանանց չտեսնված նվեր է արել Մարտի 8-ին՝ մեր և մի շարք բնակիչների վարձը ձևակերպելով 12․ 960 դրամ։ Այդ թիվը շատ շատերի մոտ է, չնայած նրան, որ մենք ամսական օգտագործում ենք 3000-3400 դրամին համապատասխան ջուր ու երբևէ նրանց տված չքնաղ ջուրը խմելու կամ ճաշ եփելու համար չենք օգտագործում։ Վճարումների ժամանակ ամուսնուս ասացին, որ շատերի մոտ է կոնկրոտ այդ թիվը՝ 12․ 960 դրամ, ինչը բնականաբար կարող են օգտագործել այն ընտանիքները, ովքեր լողավազան ունեն, մենք դրանց թվում չենք․․․»

ՀԳ Բնակչի խնդիրը ներկայացնում ու սպասում ենք պատկան մարմնի արձագանքին։

Գազի ցավից պրծանք, հիմա էլ ջուրը․․․

Մեկնաբանություն
X