Վույ ախչի ջան, վարչապետը նհենց լյավ էր ծիծաղըմ, որ ուշքս քինում էր․․․

Կապան էի զանգել՝ ծանոթներիցս մեկից իմանալու, թե Կարեն Կարապետյանն ինչ տպավորություն է գործել լեռնցիների վրա, մի այնպիսի բան ասաց, որ չհասկացա՝ կատա՞կ էր, թե իրականություն․

-Վույ ախչի ջան, վարչապետը նհենց լյավ էր ծիծաղում, որ ուշքս քինում էր։ Մեռածդ նհենց էլ նախշունա, վեր վեչ օտես, վեչ խմես, կաղնես ու թըմաշա անես․․․ Գուդումե՞ս հինչա ասում Թամուշը, ասումա՝ ախչի պատար տեղ պահի։

  • Հու՞մ հետի,- հըրցնում եմ։

-Վեր Ծառուկյան Գագոն կյա,- ասումա,- վարչապետի ծիծաղը մտադ ինգիլու ա․․․ Գագոն համ ծիծաղումա, համ խտտում- պտտումա, համ էլ թռցնումա․․․

  • Բա ի՞նչ ասաց վարչապետը,- փորձեցի շեղել։

  • Ասաց՝ մենք բավականին «ռազգոն» ենք վերցրել, Թամուշն էլ ընջուկիս ասաց՝ կարողա՞ գուդում ա թյա Գագոն տեղը կաղնածա․․․

Ախչի հունց վեր Թամուշի մետքը ծոռա․․․

ՀԳ Քանի որ շատ են գրում, որ չհասկացան՝ ինչ եմ փորձեմ դնել ասելիքիս մեջ, ասեմ․

Ընտրություններին այս «լրջությամբ ենք մոտենում»՝ սիրուն է, լավն է, ․․․ Դրա համար էլ այս օրին ենք։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X