Չնայած դաժան պայքարին, համբուրելու մրցամարտում առաջին տեղում Ծառուկյանն է

Թե ով ավելի լավ ու ամուր երեխաներին կգրկի, կհամբուրի․ ոնց որ դրա մրցույթն է։

Երկու զորեղ թեկնածուները՝ Գագիկ Ծառուկյանն ու Կարեն Կարապետյանը իրենց ժպիտներով, ուրախ շարժ ու ձևով, ծիծաղով «կոտորեցին հանրությանը»՝ լավ իմաստով։

Ըստ իս, առաջնային տեղում սլանում է Ծառուկյանը, որովհետև նա ոչ միայն համբուրում, ժպտում, ծիծաղում է, այլ օդ է թռցնում երեխաներին, ծերերին․․․ Դա ժեստ է, որով հանրության մեջ ստեղծում է ուժի, վստահության զորեղության, անպարտելիության զգացում։ Ժողովրդին դա դուր է գալիս։

Վարչապետի ժպիտը, ճիշտ է, ավելի ծալքային է, աչքերի շուրջ արևային ճառագայթների նման ինչ որ եզրագծեր են առաջանում, բայց դա քիչ է, մի քիչ էլ ուժի՜, անպարտելիության, ինքնավստահության նոտաներ են պետք․․․ Խրո՜խտ քայլվածք․․․

Միանգամայն լուրջ եմ ասում։ Երեխեքին համբուրելու ու օդ թռցնելու գործում առաջին տեղում Ծառուկյանն է։ Չնայած Աշոտյանը իբր թե կատակով, բայց ամենայն լրջությամբ գրում է․

Armen Ashotyan

Ներկա և ապագա վարչապետերը՝ միասին:)

#LoveArmenia #ՀՀԿ2017

․․․ Որպես երգերի հեղինակ, Աշոտյանի հոգում թևածում է «Վարչապետի ռոմանտիկ կերպարը»։ Բայց թող մի քիչ էլ Ծառուկյանին նայի․ նա տղամարդավարի է Love անում։ Դա սուբյեկտին օդ գցելու ու բռնելու բարդ շարժում է։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X